Ապարանում տորնադոյի հետևանքով 4 անձ թեթև վնասվածքներով դիմել է բուժօգնության։ Այս մասին ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Քաղաքացիներն առաջին բուժօգնություն են ստացել և դուրս գրվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 15-ին Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել:
Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։
Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը Արագածոտնի մարզպետի աշխատակազմին տեղեկացրել է, որ վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։
Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնություն, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են`միջին և թեթև ծանրության: Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
հունիսի 15-ին Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել:
Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։

Ինչպես հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը, ժամը 19։00-ի դրությամբ վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա, տապալվել են 15 ծառ և 8 էլեկտրական սյուն։
Հունիսի 15-ին՝ ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։
ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։
Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում հայտարարվել է անձնակազմի հավաք:


Բաց մի թողեք
Իսպանիայի ներգաղթային պաշտոնյաները չեղարկել են գործադուլը ․․․
Իսպանիան ավարտում է մինչև 500,000 ներգաղթյալների օրինական կարգավիճակ տրամադրելու համաներման միջոցառումները
Վերջին 48 ժամվա ընթացքում Կրետեի մոտ փրկվել է ավելի քան 300 միգրանտ. Լուսանկարներ