03/07/2025

16 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան. Քննչական կոմիտե

16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչականը միջնորդություն է ներկայացրել դատարան:

Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված է 14 անձ: Հայնի են 12-ի անունները:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը: Արդեն հայտնի է, որ մեղադրանք է առաջադրվել Բագրատ Գալստանյանին:

Ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին։

Իբր հեղաշրջման սարքած գործով անսպասելի զարգացում տեղի ունեցավ` Բագրատ Սրբազանի վերաբերյալ կալանքի միջնորդությունը մակագրվեց Մասիս Մելքոնյանին:

Նիստը` Ավան նստավայրում 22:00-ին: Փաստաբան Սերգեյ Հարությունյան