Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ երեկ տեղի ունեցած իրադարձություններին։
Կառավարության ղեկավարը նկատեց՝ բացահայտվել է պետականության, Հայաստանի անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, կանխվել է նաև այդ պլանի իրագործումը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիների բոլոր ներկայացուցիչներին։ Հարցը քննարկել եմ նաև ՀՀ նախագահի հետ, կարծում եմ՝ իմաստ կունենա, որ քննչական կոմիտեի, ԱԱԾ, ՆԳՆ ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման և պետական պարգևի։ Շատ բան չկա թեմայի հետ կապված ասելու, որովհետև ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել, համոզված եմ՝ արյդունավետ քննություն տեղի կունենա և հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն»,- նշեց վարչապետը։
ՀՀ վարչապետը, Կառավարության նիստի ընթացքում անդրադառնալով երեկ բացահայտված ահաբեկչական գործողությանը, ասաց, որ իր ուշադրությունը գրավել է մի շեշտադրում, որը կապված է եղել «Հոկտեմբերի 27»-ի հետ։
«Երեկ հանրային քննարկումներում մի շեշտադրում իմ ուշադրությունը գրավեց. օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր «Հոկտեմբերի 27» է կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին ՀՀ իրավապահ մարմինը կարող էր կանխել «Հոկտեմբերի 27» ահաբեկչությունը։
Սա մի հարց է, որի պատասխանը պետք է փորձենք վստահելի ձևով ձևակերպել, հույս ունեմ, որ մեր իրապավահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»,- ասաց նա։
Բաց մի թողեք
Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան, բայց՝ Ամենայն հայոց կաթողիկոսի. վարչապետ
ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ. Կոնջորյան
ՀԷՑ-ի՝ քաղաքական խարդավանքներով զբաղվող աշխատողները կազատվեն, հավաքների գնալ պարտադրողները՝ կդատվեն. վարչապետ