Sputnik Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի ձեռնարկած միջոցառումները կապված են ոչ թե իրենց աշխատանքի հետ, այլ արվել են այլ նկատառումներից ելնելով։
Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ բոլոր այս տարիների ընթացքում այս լրատվամիջոցը գործել է, դրա աշխատակիցների մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ էին, այնտեղ կային նաև Ռուսաստանի քաղաքացիներ։ Ադրբեջանական կողմը երբեք որևէ բողոք չի ունեցել այս լրատվամիջոցի վերաբերյալ՝ ո՛չ ձևի, ո՛չ էլ բովանդակության առումով։ Ես չեմ լսել, որ Բաքվից որևէ բողոք լինի, և այս փուլում լրագրողների վերաբերյալ բողոքներ չեն եղել… Ակնհայտ է, որ սրանք միջոցառումներ են, որոնք ձեռնարկվում են այլ նկատառումներից ելնելով, և կրկին, այդ մասին երեկ հայտարարվել է դեսպանին», – ասել է նա։
Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին ԱԳՆ կանչելը, Զախարովան նշել է, որ դա «պարզապես թղթի կտորի հանձնում կամ մի քանի արտահայտություն չէր, այլ զրույց էր»։
«Դա երկու կողմերի կողմից բարձրաձայնված խնդիրների քննարկում էր։ Հետևաբար, սա պարզապես արձանագրում չէր։ Ակնհայտ է, որ մի շարք ասպեկտներ կամ պահեր, որոնք մենք այժմ դիտարկում ենք, մեղմ ասած, չեն նպաստում երկկողմ հարաբերություններին, այլ միայն վատթարացնում են դրանք։ Այս ամենի մասին հայտարարվել է դեսպանին», – հավելել է նա։
Բաց մի թողեք
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է, բայց խուսափում է պաշտոնական նախազգուշացումից Ադրբեջան այցելելու մասին՝ չսրելու հարաբերությունները Բաքվի հետ
ԱՄՆ – Ադրբեջան – Բելառուս, ժողովրդավարության հոտ չի գալիս
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում