ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։
«Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը, և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին։
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Կոնջորյանը:

Բաց մի թողեք
ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ
Վարչապետը տեղեկացրել է, որ ավարտել է «Իշխանություն և առաջընթաց»-ի ընթերցանությունը. Լուսանկար
Ինչ արձակուրդ է սպասվում նորակոչիկներին