Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների դեմ քրեական հետապնդման հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ հանրության կողմից հաճախ հիշատակվող մի դրվագի՝ կապված հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ ներկայացած անձի հետ:
Նա պարզաբանեց դեպքը, որը տարիներ շարունակ շահարկումների թեմա է դարձել։
Ռուբինյանը հիշեցրեց, որ 2018 թվականի ապրիլի 23-ին, երբ արդեն Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, Երևանի փողոցներն ու հրապարակները լցված էին հարյուր հազարավոր մարդկանցով, իսկ Դաշնակցությունն արդեն միացել էր շարժմանը։ Այդ պահին, ըստ նրա, հասարակական աջակցության պակաս չկար, և անհեթեթ կլիներ, որ ինչ-որ մեկը փորձեր «կեղծ կերպարով» շահել ժողովրդի վստահությունը։
Նրա խոսքով՝ այդ օրը իր մոտ են մոտեցել գործընկերներ մի տղամարդու հետ, ով ձեռքին պահում էր Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը և ներկայացել էր որպես նրա պապիկը՝ հայտնելով, որ ցանկանում է խոսել ամբիոնից. «Իմ տեղը լինեիք, ի՞նչ պետք է անեիք, պետք է ասեիք ՝ պասպորտդ ցույց տո՞ւր։ Հետո որ պարզվեց, որ այդ մարդը Ռուբերտ Աբաջյանի պապիկը չի, մենք հրապարակավ ներողություն խնդրեցին»:


Բաց մի թողեք
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարում է` ով է իրենց ՀՀ վարչապետի թեկնածուն․ Լուսանկար
Փաշինյանի աջակցին հեռացրել են ԴՕԿ-ի ցուցակից․ Լուսանկար
Միտք․am-ի հարցերն ու Նիկոլ Փաշինյանի պատասխանները՝ տեսանյութում