Թուրքական աղբյուրները հայտնում են «կոմանդոս» ուժերի ութ զինվորականի «մարտիրոսվելու» մասին: Տեղեկատվությունը տարածել է երկրի ռազմական գերատեսչությունը:
Ըստ այդմ՝ հուլիսի 6-ին «’Claw-Lock» ռազմագործողության գոտում փրկարարա-որոնողական հանձնարարություն կատարելիս քարանձավում, որ ծառայել է որպես հոսպիտալ, 19 զինվորական ենթարկվել են մեթան գազի ազդեցության: Նրանցից 8-ը մահացել է, մյուսները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:
Մամուլի տեղեկություններով՝ թուրքական հատուկ նշանակության ջոկատը գործել է Իրաքի հյուսիսում՝ նպատակ ունենալով հայտնաբերել և տարհանել 2022 թվականին այդ տեղանքում սպանված ավագ լեյտենանտ Նուրի Մելիք Բոզկուրտի մասունքները:
Որքանով հասկացվում է թուրքական մամուլի կցկտուր տեղեկություններից, «կոմանդոս» ջոկատն ինչ-որ քարանձավ է մտել, որտեղ ենթադրաբար պետք է գտնվեին Բոզկուրտի մասունքները, բայց ենթարկվել է մեթան գազի ազդեցության:
Ակնհայտ է, որ քարանձավում թունավոր գազ են կիրառել քուրդ մարտիկները: Turkiye թերթը գրում է, որ «ահաբեկիչների չեզոքացումից հետո փրկարարա-որոնողական աշխատանքները վերսկսվել են»:
Հասկացվում է, որ թուրքական հատուկ նշանակության ջոկատը քրդերի հետ մարտի է բռնվել: Բացառված չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մոտ ապագայում հայտնի այլ զոհերի մասին ևս:
Տառացիորեն նախօրեին թուրքական մի քանի լրատվամիջոց տեղեկություն է տարածել, որ «Քրդական բանվորական կուսակցություն» ռազմական խմբավորումների զինաթափման հարցը «լուծված է, այն տեղի կունենա աշնանը՝ իրաքյան Սուլեյմանիե քաղաքում»:
Նույն աղբյուրները հայտնել են, որ խնդրի շուրջ Անկարան բանակցություններ է վարել նաև Իրաքյան Քրդստանի իշխանությունների հետ և «ստացել լիակատար աջակցություն»:
Թուրքական «կոմանդոսի» առնվազն ութ ծառայող «մեթանի ազդեցությունից մահացել է Իրաքի հյուիսում», ենթադրաբար՝ Իրաքյան Քրդաստանի կառավարության կողմից վերահսկվող տարածքում, որտեղ քրդերն ունենա նաև կանոնավոր զինված ուժեր:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Հնարավոր է՝ Իրաքյան Քրդստանի իշխանությունները դեմ են իրենց տարածքում թուրքական պատժիչ ուժերի ներկայությանը: Բացառված չէ, որ Իրաքի հյուսիսում գործող քրդական զինված ջոկատները չեն ենթարկվում PKK-ի առաջնորդ Օջալանի կոչին և մտադիր են շարունակել Թուրքիայի դեմ զինված պայքարը:
Խիստ ուշագրավ է, որ թուրքական «կոմանդոսը» կորուստներ է ունեցել Իսրայելի վարչապետ Նաթանյահուի Վաշինգտոն այցի նախօրեին, ընդ որում՝ ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին: Կովկասում կայունության պահպանման և խաղաղության հաստատման կոչ անող Էրդողանը փաստացի բախվել է լուրջ մարտահրավերի:
Եթե նա ընդունի Իրաքի հյուսիս լրացուցիչ ուժեր մտցնելու և նոր «հակաահաբեկչական ռազմագործողություն» սկսելու որոշում, ապա կարող է խաթարվել Մերձավոր Արևելքում «պատմական հաշտության» հասնելու՝ ԱՄՆ նախագահի ծրագիրը:

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիային չի կարելի թողնել ինքնուրույն որոշելու իր ապագան
Եվրոպական տեխնոլոգիական ընկերությունների գործադիր տնօրենները ցանկանում են ուղիղ կապ ԵՄ քաղաքականության մշակման համար
Ջենրիկ. «Բըրնհեմը կասկածելի պոլո շապիկով Քիր Սթարմերն է»