Հուլիսի 8-ին, 10-ին և 11-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի բեմում կներկայացվի Ջոակինո Ռոսսինիի հանրահայտ «Սևիլյան սափրիչ» կոմիկական օպերան երկու գործողությամբ։
Իտալական օպերայի հումորային գոհարը՝ «Սևիլյան սափրիչը», համարվում է այս ժանրի անգերազանցելի գլուխգործոցներից մեկը և շարունակում է մնալ համաշխարհային առաջատար օպերային բեմերի անբաժանելի մասը։
Ներկայացմանը կմասնակցի «Արցախ» նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ։ Օպերայի վերականգնող ռեժիսորն է Նորայր Հերգնյանը, իսկ բեմի ձևավորման ու զգեստների հեղինակը՝ նկարիչ Դավիթ Քոչունցը։ Երգչախմբի ղեկավար` Գայանե Սահակյան:
««Սևիլյան սափրիչը» ոչ միայն զվարճալի ու երաժշտորեն հագեցած ստեղծագործություն է, այլ նաև հիանալի հնարավորություն է նոր սերնդի երաժիշտների համար փորձ ձեռք բերելու բեմում՝ դասական օպերայի շրջանակներում։ Մենք համոզված ենք, որ այս ներկայացումները հանդիսատեսին կպարգևեն արվեստի իսկական տոն ու կմիավորեն տարբեր սերունդների սիրահարների շուրջ», – նշում են կազմակերպիչները։

Բաց մի թողեք
«ՀԱՅ ՖԵՍՏ» 24 կատարողական արվեստների միջազգային փառատոնը մեկնարկեց «Տիեզերական Ճամփորդություն» ներկայացմամբ. Լուսանկարներ
Պաչո Ֆլորեսի շեփորի կրակը՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Երևանի աշնանային երաժշտական երեկոյում․ Լուսանկարներ
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը. Լուսանկարներ