Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման մասում՝ Աբովյան 1/3 հասցեում, ապամոնտաժվել են չորս ինքնակամ կառուցված շինություններ, որոնք կառուցվել էին համայնքին պատկանող հողի վրա։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Տարածքը նախատեսվում է բարեկարգել և վերադարձնել իր բուն գործառույթին՝ որպես մայթ հետիոտների ազատ և անվտանգ տեղաշարժի համար։ Շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան, և այս աշխատանքներով վերականգնվում է նաև նրա տեսանելիությունն ու արժևորվում պատմական միջավայրը»,- գրել է քաղաքապետը։

Բաց մի թողեք
«Հայաստան» դաշինքը կհրաժարվի պաշտոնից
Ինչ պայթյուն է եղել Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում․ Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանել է․ Տեսանյութ
Չենք հանդուրժում այլևս․ իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ընտանիքները լինեն քրեական ենթամշակույթի օրրան