Երևանի հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել:
Ուղևորներից մեկն անպարկեշտ վարքագիծ է դրսևորել, ինչին արձագանքել են ավտոբուսի մյուս ուղևորները: Տղամարդկանց, ի վերջո, փոքրիկ երեխայի հետ, դուրս են հրավիրել տրանսպորտից: Եվ դեռ հարց է նայելը սեքս է, թե աղջիկներն էին բուղել ․․․ ու ուղտի դեր էին ուզում խաղալ։
Տեսանյութն՝ այստեղ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն անդրադարձել է տեղի ունեցած միջադեպին:
«Երեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։
Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը․ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի խաչմերուկ հատվածում։
Ավտոբուսի վարորդը, լսելով ուղևորների բարձրացրած աղմուկը, կանգնեցնում է տրանսպորտային միջոցը և ամոթանք տալով նշված գործողությունն իրականացրածին՝ վերջինիս և նրա հետ եղած մյուս տղամարդուն հորդորում է իջնել ավտոբուսից։
Այդ ընթացքում ավտոբուսի վարորդը ստացել է հարվածներ նշված տղամարդկանցից մեկի կողմից, սակայն երթևեկությունը չի շարունակել, մինչև վերջիններիս չի իջեցրել ավտոբուսից»,- իր էջում գրել է ընկերության խոսնակ Գեղամ Ասատրյանը:
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող ավտուբուսները. կա 9 վիրավոր. Լուսանկար
Քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք․ ինչ է հայտնի գիշերվա հեղեղից. Լուսանկար