ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հերթական գրառմամբ անդրադարձել է Գարեգին Բ-ի կողմից կուսակրոնության ուխտի խախտմանը:
«Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։
Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Վեհարանը վեհի՛։
Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,- գրել է Փաշինյանը:


Բաց մի թողեք
Ի գիտություն հայաստանյան արտահանողների․ ԱԳՄԱ նախարարությունը հայտարարություն է արել
ԳՇ պետը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին
Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել