Կամչատկայում մեկ ու կես ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասը երկրաշարժ:
Ամենաուժեղը՝ 7,4 մագնիտուդով, գրանցվել է թերակղզու ափամերձ հատվածում։
Երկրաշարժերի ժամանակ տներում ուժեղ ցնցվել են պատերը, պոկվել են լուսամփոփները, ընկել է կահույքը և ցնցվել են պատուհանների ապակիները։
5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հաղորդում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC):
EMSC-ի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 21:37-ին Իրանի Գորգան քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է ավելի քան 244 հազար մարդ:
Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունն իջեցրել են մինչև 5.4:
Նախնական տեղեկություններով՝ զոհերի կամ ավերածություններ չկան։






Բաց մի թողեք
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր. Լուսանկար
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ