IRI հարցման համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը նոր պատմական մինիմում է արձանագրել՝ 13 տոկոս։
Ըստ հարցման՝ երկրորդ տեղում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ 5 տոկոսով։
Երրորդը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ում վարկանիշը բարձրացել է՝ դառնալով 4 տոկոս։
Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա ՔՊ–ի օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների ընդամենը 17 տոկոսը, նախորդ սեպտեմբերին արձանագրված 20 տոկոսի փոխարեն։
Չորս տոկոսով երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է, հարցվածների ևս երկու տոկոսը որևէ քաղաքական ուժ հիշատակելու փոխարեն նշել է Ռոբերտ Քոչարյանի անունը։
Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ քաղաքական ոչ մի գործչի չի վստահում:
Հարցման համաձայն՝ Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ 49 տոկոսը, վստահ է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։






Բաց մի թողեք
«Հայտնվել է շրջափակման մեջ, գերի չընկնելու համար մենամարտի բռնվել թշնամու հետ». Դավիթ Ասլիյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մատաղիս-Թալիշ սահմանագծին. Լուսանկարներ
Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար
«5-րդ ալիք»-ը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»