Առաջին հայկական ճակատի (ՖԱՖ) հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը գրում է.
«Մարտի 1-ին ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաների շրջանակում ձերբակալվեցին 9 երկրպագուներ` մասայական խուլիգանության հոդվածով։
Քրեական գործի նախաքննությունը ավարտի փուլում է առաջիկայում կհայտարարվի գործը գնում է դատարան, թե կարճվում։ Մեր ունեցած վերջին տվյալներով կա բողոք ստադիոնի կողմից 2-3 տասնյակ սմ խոտը վնասվելու կապակցությամբ։
Նույն իրականությունում երկրի միակ 4-րդ կատեգորիայի մարզադաշտում հաստատվում և անցկացվում է համերգ. ստադիոնի ամբողջ խոտը հնարավոր է նաև դրենաժային, ջրամատակարարման համակարգը ավիրվում։
Կողմնակից լինելով երկրում նմանատիպ մասշտաբային համերգներ անցկացնելուն ուզում եմ հասկանալ ում քմահաճույքն է եղել Հանրապետականում համերգի հաստատումը, ավելի ճիշտ տեղափոխությունը։ Հիշենք` Սնուփ Դոգի համերգը նախատեսված էր Հրազդան մարզադաշտում անցկացնել, մեկնարկել էր նաև տոմսերի վաճառք։
Կարծում եմ ՀՖՖ-ի անողնաշարավորներին չեն էլ հարցրել, հարցնելու դեպքում էլ Վրաստանի հավաքականին կես տրիբունա տոմսեր նվիրողները առանց երկար բարակ վերլուծելու, երկարաժամկետում մեր ֆուտբոլի, երկրի իմիջը առանց հաշվի առնելու` միանգամից հաստատելու էին։
Մարդիկ, ովքեր 6 տարի ազգային ստադիոնից խոսալուց /տ..լուց/, սիրուն մակետներ ցուցադրելուց էն կողմ բան չարեցին, ժամերի ընթացքում ավիրեցին Հանրապետականի խոտածածկը, որտեղ 17-18 տարի համերգ չէր եղել։ Համերգի ժամանակ հանդիսատեսը կանգնած չի եղել խոտածածկի վրա, այլ եղել է խոտածածկին հատուկ փռված երեսների վրա.. նմանատիպ համերգները հենց այդպես են անցկացվում։
Բայց այդպես են անցկացվում ժամանակակից, գերժամանակակից համալիրներում, մարզադաշտերում, ոչ դարն ապրած, ոչ արդիականացված, առանց համապատասխան հնարավորությունների մարզադաշտում։ Հարցերս` որտեղ է անցկացվելու Եվրոլիգայի փլեյ-օֆը / շատ մեծ հավանականությամբ Ջիբրալթարի արգելքը հաղթահարելու ենք/ էլի Աբովյանի 4000 անոց ստադիոնո ՞ւմ։
ՈՒԵՖԱ-ի ռեգլամենտով մենակ Հանրապետականը կարա ընդունի։ Մեկ ամսից պակաս Հայաստան է ժամանելու ֆուտբոլի գերաստղ Ռոնալդուն /ով իր պոպուլյարությամբ վստահ չի զիջում Ջեյ Լոին)/ և այլ ֆուտբոլային աստղեր։
Այդ խաղը որպես իրադարձություն տեղական և տուրիստական հետաքրքրության առումով չի կարող ավելի պակաս լինել… լուսանկարներից դատելով խաղը անցնելու է կարտոֆիլի դաշտերում: Ստեղ երկրի իմիջի հետ կապված հարցեր չկա՞ն: Մնացած հարցերը` հաջորդիվ»:



Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կատարում է ՀՀ-ի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը. Բելոզյորով