1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդադարանը հայտարարեց Ադրբեջանից անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին:
Ադրբեջանը պատասխանեց պատերազմով` ներքաշելով դրա մեջ և Արցախին, և Հայաստանին: Հայ ժողովրդի վզին փաթաթված այդ պատերազմում հայ ժողովուրդը 1994 թվականին մեծ հաղթանակ տարավ, ետ մղելով Ադրբեջանի ագրեսիան:
Զինադադարից հետո ընթացած բանակցությունները ավարտվեցին 1997 թվականի Մինսկի համանախագահության կողմից խաղաղ կարգավորման փուլային պլանի ներկայացմամբ, որն ընդունվեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից, բայց մերժվեց Լեռնային Ղարաբաղի կողմից:
Ցավոք, 1997-ից հետո հայ ղեկավարների դրսևորած առավելապաշտությունը, իսկ 2018-ից հետո` նաև լկտի ու անգրագետ արկածախնդրությունը, եթե ոչ դավաճանական ծառայամտությունը, աստիճանաբար հանգեցրեցին Արցախի կործանմանն ու նրա ժողովրդի դեմ ցեղասպանական էթնիկ զտմանը, որի համար, բացի Ադրբեջանից, ուղիղ պատասխանատվություն է կրում նաև Նիկոլ Փաշինյանը, որը այս տարվա օգոստոսին 23-ին հայտարարեց, որ մերժել է Արցախի խնդրի կարգավորումը, որպեսզի հաշտություն ստանա Ադրբեջանի հետ և երկխոսություն` Թուրքիայի հետ:
Արցախի զոհաբերման վերջին ակտն էր երեկ Փաշինյանի և Ալիևի համատեղ ջանքերով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, որով Արցախի խնդիրը վերջնականպես դուրս եկավ միջազգային քաղաքականության օրակարգից:
Այսօր` իմ դառը շնորհավորանքը Արցախի ժողովրդին, պատմական հայրենիք նրա վերադարձի պաշտպանումը, և ամոթանքը` Արցախի խնդրի լուծումը վիժեցրած բոլոր ղեկավարներին:
Լևոն Զուրաբյան

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը