ՀՀ առողջապահության նախարարությունում ավարտվեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը:
Այն հետաքրքիր էր նրանով, որ առաջադրված երկու թեկնածուները իշխանության ներկայացուցիչներ են՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյան, ով մանդատից հրաժարվեց Նիկոլ Փաշինյանից հայտնի SMS-ը ստանալուց հետո, և Հոգեկան առողջության կենտրոնի նախկին ղեկավար Նարեկ Վանեսյան: Իսկ նրանց ընդդիմադիր թեկնածուն՝ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը, ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել մրցույթին։
Այս թեժ, «հավասար» պայքարում որևէ թեկնածու անհրաժեշտ շեմը չի հաղթահարել, և նոր մրցույթ է անցկացվելու:
Նշենք, որ «Գրիգոր Լուսավորիչը» միակ ԲԿ-ն չէ, որի տնօրենի մրցույթը նման ավարտ է ունեցել: Նաև՝ Էջմիածնի, Արտաշատի, Մասիսի ԲԿ-ների տնօրենների թեկնածուները ևս չեն հաղթահարել մրցույթները:

Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն
Ռուսաստան մուտք գործող յուրաքանչյուր օտարերկրացի կգտնվի ոստիկանության և հատուկ ծառայությունների շուրջօրյա հսկողության տակ