ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը ճաշի ընթացքում արդյունավետ աշխատանքային քննարկում ծավալեց հայաստանյան պաշտոնյաների և Հայաստանում ակտիվորեն գործող ամերիկյան Firebird և NVIDIA ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հայտնում են ՀՀ-ում ԱՄն դեսպանությունից։
Նորարարությունների ոլորտի այս ընկերությունները ձևավորում են գործընկերային կապեր, որոնց շնորհիվ Հայաստանը վերաճում է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի։
Օգոստոսի 8-ին ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին հուշագրի ստորագրմամբ Միացյալ Նահանգների կառավարությունը խորացնում է համագործակցությունը Հայաստանի հետ:


Բաց մի թողեք
Հունգարացի պատգամավորները քվեարկել են իրենց աշխատավարձերը 40%-ով կրճատելու օգտին
Ֆոն դեր Լեյենի 1.4 միլիարդ եվրո արժողությամբ Բաուհաուսի երազանքը չի կարողանում ժառանգություն թողնել
Մեծ Բրիտանիայի ֆինանսական լոբբին վերջապես ցանկանում է մասնակցել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկմանը