Արմավիրի մարզում կրակոցներից հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը հիվանդանոցում մահացել է:
Արաքսում սպանված Մասիս Ասատրյանը 39 տարեկան էր։
Նա ամուսնացած էր, ուներ երեք երեխա՝ մեկ տղա և երկու աղջիկ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հատնել էինք՝ կրակոցներ են հնչել Արմավիրում։
Լարված իրավիճակ է ստեղծվել Արաքս գյուղում: Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա։
Ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ հրազենի գործադրմամբ միջադեպի ահազանգ է ստացվել:
«Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ:
Հանգամանքները պարզվում են»,-նշել են նախարարությունից:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղում կրակոցներ են հնչել։ Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ, ԶԼՄ–ների տեղեկություններով, մահացել է։
Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։
Բաց մի թողեք
Պարզվել է, Մերձավանում սպանություն կատարած խմբի մյուս անդամի ինքնությունը, 20-ամյա երիտասարդ է․ ՔԿ
Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է. ՆԳՆ-ն ու ՔԿ-ն հայտարարություն են տարածել․ Լուսանկար
Հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը հիվանդանոցում մահացել է․ նոր մանրամասներ