ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ քննարկել Ուկրաինայի պատերազմը, հաղորդում է UNIAN-ը։
«Ես նրա հետ կխոսեմ այն մասին, թե ինչպես կարող ենք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին, լինի դա նավթ, էներգետիկա, թե՝ այլ բան։ Եվ կարծում եմ, որ նա շատ ընկալունակ կլինի», – CNN-ը մեջբերել է նրա խոսքերը։
Թրամփի կարծիքով, Չինաստանի նախագահը կարող է ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա այս հարցում։
«Կարծում եմ, որ նա կարող է մեծ ազդեցություն ունենալ Պուտինի վրա։ Կարծում եմ, որ նա կարող է մեծ ազդեցություն ունենալ շատ մարդկանց վրա։ Տեսեք, նա հարգված մարդ է։ Նա շատ մեծ երկրի շատ ուժեղ առաջնորդ է։ Այո։ Կարծում եմ, որ նա կարող է մեծ ազդեցություն ունենալ, և մենք անպայման կխոսենք Ռուսաստանի և Ուկրաինայի մասին», – ասել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ հույս ունի կարևոր գործարքներ կնքել Չինաստանի հետ, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների և «գուցե նույնիսկ միջուկային ծրագրի» վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ կարող է հանդիպել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում՝ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի ջանքերը՝ ուկրաինացի և ռուս երեխաներին իրենց ընտանիքներին վերադարձնելու հարցում, հակասություններ և մտահոգություններ են առաջացրել Միացյալ Նահանգներում։
CNN-ի տվյալներով՝ մարդու իրավունքների որոշ պաշտպաններ և մարդասիրական ծրագրերի մասնակիցներ վախենում են, որ այս նախաձեռնությունը կարող է «ձեռնտու լինել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ուկրաինացի 8 երեխաների վերադարձի մասին՝ Մելանյա Թրամփի հայտարարությունից հետո, նախաձեռնության մի քանի կողմնակիցներ մտահոգություն են հայտնել Առաջին տիկնոջ կողմից Ռուսաստանում նրանց գտնվելու հանգամանքների նկարագրության վերաբերյալ։ Նրանք կարծում են, որ նրա ձևակերպումները «մեղմացնում» են իրավիճակի ընկալումը և կարող են օգտագործվել Մոսկվայի շահերը առաջ մղելու համար։
«Ութ ուկրաինացի երեխաների իրենց ընտանիքներին վերադարձի մասին՝ նրա հայտարարությունից հետո, երեխաների վերադարձի որոշ կողմնակիցներ, որոնք ողջունել էին այդ իրադարձությունը, նույնպես մտահոգություն հայտնեցին… վախենալով, որ դա, ի վերջո, կարող է ձեռնտու լինել Պուտինի համար», – հեռուստաալիքը մեջբերել է նախաձեռնության մասնակիցների խոսքերը։
Մարդու իրավունքների մի շարք պաշտպաններ նույնպես նշել են, որ Մելանյա Թրամփի հրապարակային հայտարարությունները «անտեսում են երևույթի իրական վիճակը» և չեն արտացոլում մարդասիրական գործընթացի բարդությունը։







Բաց մի թողեք
Այսօր իշխանությունը հերթական կարմիր գիծն է հատել` տեսանյութեր են հրապարակվել Մար Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին
«Վատիկանը տարածքով աննշան է, բայց միջազգային հարաբերություններում ծանրակշիռ դեր ունի»
Ադրբեջանը փաստացի միանում է Եվրամիություն – Կենտրոնական Ասիա համաձայնություններին ու մերժում Պուտինին