Կիրակի` ժամը 9։00-ին, հարցաքննության է կանչվել Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Վրթանես Բաղալյանը։
«Կիրակի օրը` հոկտեմբերի 26-ին, ժամը 9։00-ին, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես Բաղալյանին և մյուս քահանա հայրերին հարցաքննության հրավիրողը կամ անտեղյակ է, որ Արագածոտնի Թեմի քահանաները Սուրբ Պատարագ են մատուցում կիրակի օրը, կամ անկողմնակալ չէ և ապօրինի հանձնարարություն է կատարում` նպատակ ունենալով խաթարել թեմում մատուցվող Սուրբ Պատարագները»,- նշում են Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. Հովհաննավանքում կատարեր պատարագը, նույն օրը ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության։








Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են