Այսօր տեղեկություն տարածվեց, որ առավոտյան մահացել է ամիսներ առաջ անհետ կորած, ապա Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց Մարմարիկ գետում։
Մարմարիկ գյուղից հայտնեցին, որ երիտասարդ տղամարդու մահվան պատճառը՝ ինֆարկտն է: Տեղացիներից մեզ պատմեցին, որ տղամարդը երեխայի մահվանից հետո ծանր առողջական վիճակում է հայտնվել, պարբերաբար բարձ ճնշում է ունեցել, իսկ ժամեր առաջ հերթական բարձր ճնշման արդյունքում ինֆարկտից մահացել է:


Բաց մի թողեք
Նախագահի խորթ դուստրը մոր ճանապարհով է գնում. Լուսանկար
Հայուհին Էդինբուրգում իր ղեկավարից դատարանով 22 հազար դոլար է ստացել․ ո՞րն է պատճառը
Մեծ ճանապարհի սկիզբը․ Ալբերտ Ղարիբյանի առաջին Junior Grand Prix-ը․ Տեսանյութ