Բաքվում երեկ՝ հոկտեմբերի 27-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների շինծու դատավարությունը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` «դատական նիստի» ժամանակ հրապարակվել են, այսպես կոչված, տուժողների իրավահաջորդների ցուցմունքները: Ուսումնասիրվել են պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները։
Այդ փաստաթղթերի մի մասը տրամադրել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի իրավունքները պաշտպանող փաստաբանները: Դրանք եղել են Հարությունյանի ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները, ինչպես նաև նրա կրթության մասին տեղեկանքը:
Հարությունյանի անձնագրում դատավորի ուշադրությունն է գրավել այն, որ փաստաթուղթը «070» կոդով հայկական անձնագիր է: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:






Բաց մի թողեք
Արդյոք Թբիլիսիում Նաղիև – Սիմոնյան շփում եղե՞լ է
«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է այսօր․ Լուսանկար
«Մոսադ»-ը հրապարակել է տեղեկատվություն «միջազգային ահաբեկչական ցանցի» մասին