Սովորաբար գժանոցներում գժերը փակ տարածքում են պահվում, որ վնաս չտան հանրությանը։ Մի անգամ ականատես եմ եղել, չնշեմ տեղը, թե ինչպես են գժերը հաջողացրել դուրս պրծնել ու ավերել ողջ շենքը։
Եթե արագ չկազմակերպվեր նրանց մեկուսացնելու գործողությունը, անկանխատեսելի հետևանքներ կլինեին։ Այսօրվա իշխանությունը կամ ՔՊ-ն, որն աչքի է ընկնում պատկերացումից դուրս անկանխատեսելի գործողություններով, ոչ սթափ, կործանիչ քայլերով՝ բաց է թողնվել հանրության վրա։ Ում մտքով ինչ անցնում, անում է։
Զարմանալին այն է, որ բաց տարածքում գործողներն էլ ունեն իրենց պետը, ում հրահանգով «ֆաս են մտնու», ու ձեռքն ընկածին ծվեն- ծվեն անում։ Այնպիսի տեսարան է, ասես ոչ ոք ոչինչ անել չի կարող։ Բաց թողնված գժերին ի՞նչ պիտի անեն։
Նրանք ոչ ազդվում, ոչ բարոյականության սահմաններ են ճանաչում, տիրոջ հրամանով «ֆաս են մտնում» ու ավերում պատահածը։
Հիշեցնում եմ, փակ տարածքից, երբ գժերը դուրս թռան, վայրկյանների ընթացքում ողջ շենքը ավերեցին, բոլորը սարսափահար փախչում էին նրանցից։ Հիմա Հայաստանում այս վիճակն է։ Ինչ կար, չկար, քարուքանդ արված է, ով էլ փորձում է նրանց մեկուսացնելու մասին խոսել, հարցերը լուծում են։
Մի այնպիսի վիճակ է ստեղծվել, երբ գժերին բաց են թողել, իսկ նրանք ովքեր փորձում են կարգ ու կանոն բերել, ձեռ ու ոտ կապում, ասֆալտին փռում, արգելափակում են։ Բերանն էլ ով բացում, դրանցից մեկը նույն վայրկյանին թռնում ու բերանը փակում է։
Բաց տարածքում գործողներն ունեն իրենց «պետը», երբ լսում են «ֆաս» հրամանը , նրանք մի ուղղությամբ թռիչք են գործադրում՝ ձեռքը ձեռքի բռնած։ «Պետը» «ֆաս է տալիս« ու մի ուղղությամբ թռնում։
Ինքը թռնելու բացարձակ չեմպիոն է։ Այսօր էլի թռավ Ֆրանսիա։ Սպասենք հրահանգի ի կատար ածմանը։
Պատկերացրեք գժանոցի փակ շենքը։ Հիմա այդ շենքն ամբողջ երկիրն է՝ բաց, առանց հսկողության։

Բաց մի թողեք
2-ամյա երեխան ընկել է ջրի տարայի մեջ, ջրահեղձ եղել. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Կոտայքում «Նիսսան»-ը բախվել է ծառերին. կան 4 զոհ, 1 վիրավոր. Լուսանկար
Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ