Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը X սոցիալական հարթակում գրառում է արել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների՝ օկուպացված Արցախի «Ջաբրայիլի և Զանգիլանի շրջաններ այցի մասին»։
«Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին մենք հետևում ենք նախագահ Իլհամ Ալիևի Ջաբրայիլի և Զանգիլանի շրջաններ այցին։
Այցելության ընթացքում կքննարկվեն «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում իրականացվող երկաթուղային և ճանապարհային նախագծերը։
2020 թվականի Հայրենական պատերազմից ի վեր սա մեր 20-րդ այցն է ազատագրված տարածքներ /օկուպացված Արցախ – խմբ./ դիվանագիտական կորպուսի հետ միասին», – նշվում է գրառման մեջ։

Բաց մի թողեք
TRIPP-ին իր անունը տված նախագահը կհեռանա պաշտոնից և նախագծի թափը կարող է նույնքան արագ մարել
Պուտինն իր հերթին շատ ավելի դժվար հարցեր կունենա
Ալիևը Փաշինյանի հետ հանդիպելուց հետո է միայն բանակցել Էրդողանի հետ