Չնայած նոյեմբերի 1-ից ՔՊ-ականները սկսել են առաջադրվել 2026 թ․ ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար, եւ այն մեկ ամիս կձգվի, սակայն մեկնարկից մեկ շաբաթ անց թեկնածուների մեծ հոսք չի նկատվում։
«Հրապարակ» թերթը գրել է․ Առաջադրումների մասին մեզ հստակ թիվ չասացին, սակայն փոխանցեցին, որ ՔՊ-ում այժմ ակտիվ ճշգրտումների փուլ է։
Շարքայինները վերեւներից փորձում են հասկանալ՝ որքան է իրենց շանսը, իմաստ ունի՞ առաջադրվել, թե՞ ամեն բան կանխորոշված է, եւ սա ձեւական փուլ է՝ ընդգրկվելու են նրանք, ում Փաշինյանն է ուզում։
Բանն այն է, որ թեկնածուներին պետք է ընտրի համաժողովը, որը գումարվելու է գարնանը։ Իսկ ՔՊ հերթական համագումարի ժամանակ ՔՊ վարչության ընտրությունների քվեարկությունները ցույց տվեցին, որ անգամ էլեկտրոնային հաշվարկի ժամանակ կարող են տեխնիկական խնդիրներ «ծագել»՝ մի ձայնը մի քանի անգամ կարող են հաշվարկել։

Բաց մի թողեք
Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում
Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին
Այլ համայնքներում էլ ենք բնակարաններ նվիրելու