14/12/2025

Ողջունեցինք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին․ Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայե․ Լուսանկար

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարտին Վասալի, Սիլվեն Սուվեստրի, Մարին Պուստորինոյի, Օրորե Բրունայի, բազմաթիվ ընտրված պաշտոնյաների և տարբեր միությունների ներկայացուցիչների հետ մենք ողջունեցինք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Սա մեզ համար հնարավորություն էր վերահաստատելու մեր բարեկամությունը Հայաստանի հետ։

Այսքան տարիներ ես մղել եմ այս պայքարը՝ պաշտպանելու հայ ժողովրդին, նրա վիրավոր հիշողությունը, նրա մշակույթը, նրա ազատությունը, նրա ճշմարտության ճանաչումը և նրա անվտանգությունը, մասնավորապես Արցախում։

Այսօր Նորին Սրբության ներկայությունը մեզ կրկին հիշեցնում է, որ այս պայքարը արդար է, անհրաժեշտ և պետք է շարունակվի։

Ողջունեցինք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին․ Վալերի Բուայե