Կառավարության դեկտեմբերի 11-ի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Սևանի ափամերձ հատվածում կառուցված մի շարք առանձնատներ և շինություններ պետք է ապամոնտաժվեն։
Դատախազության որոշմամբ՝ քանդման ենթակա են ճանաչվել 23 կառույց, որոնց թվում են նաև «Հարսնաքար» համալիրը, ինչպես նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների հետ կապվող կետեր։
Վարդապետյանի խոսքով՝ այդ գույքերը, թեև սովորաբար ձևականորեն գրանցված են եղել ռուսաստանցիների, մայրերի, զոքանչների կամ այլ փոխկապակցված անձանց անունով, իրականում պատկանել են նախկին պաշտոնատար դեմքերին։
Նա ընդգծեց, որ շինարարությունները կատարվել են օրենքի խախտմամբ և չեն համապատասխանում սահմանված կարգավորմանը։
Քանդման ենթակա են ճանաչվել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրը, Վլադիմիր Գասպարյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին առանձնատները ու այլ շինություններ:


Բաց մի թողեք
Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել․ նա արդեն դատարանում է
Հովիկ Աբրահամյանից եւ նրա եղբորորդուց դատախազը պահանջեց 322 միլիոն դրամ
Խափանման ինչ միջոց է կիրառվել