Գիշերը զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Երևանում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վերնիսաժի մոտ այլազգիները ամեն ինչ կոտրել են։
Ոստիկանությունից դեպքի առնչությամբ մեր հարցին ի պատասխան հայտնեցին.«Դեկտեմբրի 12-ին ժամը 00․27-ին ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի Հանրապետության ֆուտբոլի երկրպագուները կոտրում են ամեն ինչ։
ՀՈԳՎ Կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդաիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հինավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»։
ՀԳ․ Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Նոայի եւ Վարշավայի «Լեգիա»-ի ֆուտբոլային հանդիպումը։ Հայկական թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով։






Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանի գործով նորություն կա, ինչ է սպասվում
Արտառոց դեպք, մի կին ոստիկանությանը հայտնել է, որ մետրոյում անհայտ անձը դիպչել է nտքին, ցուցադրել uեռական օրգանները
Ում շինություններն են քանդելու Սևանում․ Լուսանկար