Ես հիասթափված լինում եմ, ցավոք, հաճախ, իմ ժողովրդից… Վերջերս է դա պատահում, ափսոս, սա անտանելի մի բան է։ Բայց այսօր ես ապաշխարեցի, ես զղջացի, որովհետև տեսա իմ ժողովրդին, տեսա երիտասարդների, երգում էին շարականներ ու աղոթքներ, մաքուր աչքերով, վստահ, ժպիտով, շատ ուժեղ։
Նրանք շատ էին ու ես ապաշխարեցի` հիասթափության համար, նրանք հաղթեցին, տեր կանգնեցին իրենց պապերի թողած կրոնին ու ավանդույթին։
Ու եկեղեցու դռնից աջ և ձախ հստակ տարանջատվեցին ինձ համար` նրանք, որոնք մեզնից մեկը չեն ու նրանք, որ եկել էին թույլ չտալու աններելի գրոհ մեր սրբության սրբոց վանքի ու եկեղեցու համար։
Ինչ տգեղ էին իրենց չարության մեջ` հուսահատ իրենց պահվածքում ընդդեմ եկեղեցու բերված֊եկածները։ Իսկ նրանցից հիասթափվելու կարիք չկա։
Նրանք հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունեն։ Խոսո՞ւմ են մեր լեզվով, բայց վայ այդ խոսելուն…
Առողջություն մեր տեր Վրթանեսին։ Մենք նույն տարածքում էինք կանգնած, երբ ենիչերիների խուժանը վանքի դուռը ջարդելու համար գրոհեց, ցանկացած մեկը կարող էր խեղդվել, ջարդվել այդ գազանաբարո հրմշտոցի մեջ։
Տեր Վրթանեսի սիրտը չդիմացավ, բայց նա հերոսաբար պահում էր սուրբ դուռը…
Չարացած խուժանը պարտվեց, երբ դուռը բացվեց։
Ինչպե՞ս ջարդեն բաց դուռը… Ուրիշ պլան չկար, նահանջեցին ու մշուշի պես անհետացան։
Շաքե Ավոյան; «Հրապարակ օրաթերթ»






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու