Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման միջոցով:
Այս մասին գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Ուստի այսօր մեր պարտքն է ոչ թե հիշել միայն, այլ ապրել այդ մտքով՝
պահպանել մեր կենսունակությունը, զարգացնել մեր մշակույթը, պետությունը,
և ամեն օր ապացուցել, որ ազգը կենդանի է, քանի դեռ նրա մասին մտածողներ կան:
Եվ այս ամենի համար մենք պետք է լինենք ուժեղ` միասնականությամբ, հաստատակամությամբ և ազգային նպատակների հանդեպ անկոտրում հավատով, որովհետև միայն ուժեղ ազգը կարող է ապահովել իր գոյությունն ու ապագան»:






Բաց մի թողեք
«Ուղտերի երթը» և հերձվածողի սուրբծննդյան սրբապղծությունը․ Լևոն Զուրաբյան
Տարբեր ծախու հոգևորականներ, որոնք Փաշինյանի կողմից դարձել են ձեռնասուններ, ամեն ինչ անում են իրենց իսկական «տիրոջը» հաճոյանալու համար
Աշխարհիկ պետության վախճանը. Փաշինյանի «պետական» աղանդը. Սուրենյանց