Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրում 2026 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը զորակոչ անցկացնելու մասին՝ ազգային փոքրամասնություններին քշելու են պատերազմ։
Զորակոչվելու է 261 հազար մարդ։ Այսօր հրապարակված փաստաթուղթը վերաբերում է Ռուսաստանի «18-ից 30 տարեկան այն քաղաքացիներին, որոնք պահեստազորում չեն և ենթակա են ծառայության»:
Նույն հրամանագրով կզորացրվեն այն զինվորները, նավաստիները, սերժանտները և ենթասպաները, որոնց ծառայության ժամկետը արդեն լրացել է։
«Օրեշնիկ» հրթիռային համակարգը մարտական ծառայության է անցել Բելառուսում. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ցուցադրել է շարժական հրթիռային համակարգը։
Այդ նպատակով մասնագետները անցել են ժամանակակից ուսումնական հաստատություններում առաջադեմ պատրաստություն, և հանրապետությունը պատրաստել է ամենը, որ անհրաժեշտ է ռուսական զորքերի ծառայության և տեղակայման համար։
Նախարարությունը նշել է, որ ստորաբաժանման անձնակազմն արդեն ուսումնասիրում է մարտական պարեկության նոր տարածքներ։

Բաց մի թողեք
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»
2026-2027 թթ.-ին ի՞նչ անվանում կկրի Մակրոնի հիմնադրած կուսակցությունը
Պահանջում է Մակրոնի հրաժարականը․ կհայտարարվի արտակարգ դրություն