«Պատմության նախկին դասատու, այժմ զորավար ներկայացող Սուրեն Պապիկյանը երեկվա իր ասուլիսում հերթական անգամ փայլել է իր «համեստությամբ»՝ ճանապարհ անցած եւ վաստակ ունեցող զինվորականներից մեկի՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի մասին խոսելիս։
«Հրապարակ» թերթը գրում է. Պապիկյանը, անդրադառնալով Հակոբյանի նախկին հայտարարություններից մեկին, կոպտել է նախկին զինվորականին։ «Մովսես Հակոբյանը, գուցե, ամոթ ու պատիվ ունենա ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել»,- ասել է Պապիկյանը։
Պոռոտախոսության եւ անտակտության հարցում անգերազանցելի իշխանավորները հաշվի չեն առնում անգամ տարրական մարդկային փոխհարաբերությունները, ասենք՝ այն փաստը, որ Մոսիի երկու զարմիկներն իրենց յուրայիններն են, եւ Մոսին էլ, ի դեպ, բավականին զուսպ է խոսում եւ տեւական ժամանակ է՝ անգամ շատ չի քննադատում իրենց:
Իսկ զարմիկներից մեկը Արմեն Գրիգորյանն է՝ ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող, մյուս զարմիկը՝ Գրիգորյանի հարազատ մորաքրոջ տղան, Սուրեն Պապիկյանի անմիջական ենթական է։ Խոսքը ԶՈՒ շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Վահրամ Գրիգորյանի մասին է, որին Պապիկյանն անձամբ է նշանակել այդ պաշտոնում։

Բաց մի թողեք
Անահիտ Մանասյանի համար էլ այդ օրը կգա՝ որքան շուտ, այնքան՝ լավ․ Կարապետյանց
Տեղի համայնքապետը գյուղում ավազի հանք է շահագործում
«Եթե դու ինչ-որ մեկին ուժեղ ատում ես, հանգստացիր, նստիր գետի ափին եւ սպասիր` ջուրը թշնամուդ դին կբերի»