Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի քաղաքներից մեկի տան բակում դի կա։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները տան բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա տղամարդու դի՝ կողքին էլ «ՄՌ27Մ» տիպի հրացան։
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ ժամը 20:25-ի սահմաններում տղամարդը իր հայրական տան բակում, նշված հրացանով գլխին կրակելու միջոցով, ինքնասպանություն է գործել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


Բաց մի թողեք
Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են
Դիլիջանում հայտնի ուսուցչուհու հետ կապված ողբերգական դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել