«Կարդում ես ու զարմանում, լավ ասենք, թե քաղաքական ռեսուրսն այնքան է նվազ ու սնանկ, որ ստիպված ես եկեղեցուն ներգրավել քո քաղաքական նպատակներին հասնելու համար, բայց ախր այս աստիճան միֆականացնել առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մե՞ջ»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցադրում է արել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը. «Գոնե կարդացել ե՞ք ասենք Լեոի աշխատությունները, կամ մեր նոր ժամանակների հեղինակ, պատմաբան Համլետ Դավթյանի աշխատությունները, կամ լսել, կարդացել ե՞ք հուշարձանագետ Սամվել Կարապետյանին:
Կամ գոնե Կիլիկյան թագավորության՝ վերջին հայկական անկախ պետության ժամանակաշրջանում եկեղեցու դիրքորոշումներին:
Ի վերջո ցանկացած միտք գաղափար պետք է հիմնված լինի փաստերի վրա, հիմնավորված լինի վերլուծությունների, եզրահանգումների հիման վրա:
Միֆերի հիման վրա փրկություն չի կարող լինել, այլ միայն հերթական պարտությունը»:

Բաց մի թողեք
Մոսկվայից առաջ Մակրոնի հետ բանակցության համար է Փաշինյանը մեկնել Փարիզ
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան
Դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին