Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Վերջին ժամանակներս Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, կքննարկեն ղեկավարները»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Ավելի վաղ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի և չի մասնակցի Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանը։






Բաց մի թողեք
Ռուսական զինվորական ստորաբաժանումները դուրս են գալիս Սիրիայից
ԱՄՆ – Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունները խրվել են ռուսական սապոգի մեջ
«Ճամբարի» ձևավորման դեպքում ո՞րն է լինելու Ադրբեջանի դիրքորոշումը