Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու դեպքում Ռուսաստանը կպատասխանի Վաշինգտոնին, Փարիզին և Լոնդոնին միջուկային հարվածով, սպառնացել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Իրենց զորքերն ուղարկելով Ուկրաինայի տարածք՝ կներքաշեն իրենց երկրները պատերազմի մեջ, որին մենք ստիպված կլինենք պատասխանել։ Եվ, ավաղ, ոչ Ուկրաինայի տարածքում։ …Կսկսվի համաշխարհային աղետ»,- գրել է Մեդվեդևը իր Telegram-ալիքում։
Նա նախազգուշացրել է, որ Ռուսաստանի պատասխանից արևմտյան էլիտաները չեն թաքնվի ոչ Կապիտոլիումի բլրում, ոչ Ելիսեյան պալատում և ոչ Դաունինգ-սթրիթ-10-ում: «Դա, ի դեպ, Քենեդին և Խրուշչովը կարողացել են հասկանալ ավելի քան 60 տարի առաջ: Բայց ներկայիս ինֆանտիլ դեբիլները, որոնք հասել են իշխանության Արևմուտքում, ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ»,- ընդգծել է Մեդվեդևը։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև հիշեցրել է զորավարժություններին ՌԴ Գլխավոր շտաբի նախապատրաստման մասին, ներառյալ ոչ ռազմավարական միջուկային զենքի նախապատրաստման և կիրառման հարցերի գործնական մշակումները։
Բաց մի թողեք
Մոսկվան ադրբեջանցիներին սպանողներին կհանձնի՞ Բաքվի արդարադատությանը
Հով, քեզ քպ-ն էլ մարդու տեղ չի դնում, ինչի՞ ես քեզ էս աստիճան ստոր ներկայացնում. Լուսանկար
Ռուսաստանը ցանկացե՞լ, բայց չի՞ կարողացել այդ հարցում կոնենսուս ապահովել