Կիրանցի ու Ոսկեպարի վարչական ղեկավարները, պարզվում է, ոչ միայն դժգոհ չեն մինչ այս պահը իրականացված սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից, այլ մի բան էլ գոհ են։
Ահավասիկ, Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանն այսօր գյուղամիջում հարցազրույց էր տվել ու ասել․ «Ուրեմն, տես՝ ոնց ա. այ հենց էս գագաթից բարձրացել են էս վերևը, նոր էս վերևից գնացել Խաչի յալը, չէ՞։ Սա մոտավորապես մի 3 հեկտարի չափով, ոնց որ, ի շահ մեզ ա։ Ուրեմն Խաչի յալի գագաթը, մեկ էլ որտեղ, որ հիմա սյունը դրված ա, հիմա Խաչի յալից կարող ա մի 400 մետր մեզանից իրանց ա ընկել, իրանցից էլ մի 3 հեկտար մեզ ա ընկել։ Օրինակ՝ այ էս մեծ հողատարածքը ինը հեկտար ա, հիմա էդ ինը հեկտարից ոչ մի սմ իրանց չի գնում։ Մինչև հիմա ինչ եղել ա, ես գոհ եմ։ Մեր ժողովրդի մտահոգությունը լրիվ այ էս քիթն ա՝ կամուրջը, գյուղը և գյուղի մեջը, որտեղ որ տներ են ընկնում, շինություններ, խանութ և այլն»։
Բայց միայն Կիրանցում չէ այս վիճակը։ Սահմանազատում իրականացվել է նաև Ոսկեպարի տարածքում։ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը, որը մի քանի օր առաջ Ոսկեպարում ողջունելով «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամներին և քննադատելով Փաշինյանի նախաձեռնած այս սահմանազատման գործընթացը, թե «Ոսկեպարի յուրաքանչյուր աշակերտ կարող է պատասխան տալ, թե հետեւանքները ինչի են տանելու», ասել է, թե իրենց մոտ մինչև գետը արդեն սահմանազատում իրականացրել են՝ ինչպես պայմանավորվել էին, մնացածը դեռ մնում է։
Բաց մի թողեք
Այսօր Հայաստանը գտնվում է երկու զուգահեռ գործընթացների ճիրաններում․ Օսկանյան
Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո ձեր գործունեությունը դառնում է անիմաստ ու ավելորդ. Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն․ Տեր-Պետրոսյան