Երեկ հանրահավաքին Վազգեն արք․ Գալստանյանը հայտարարեց, որ իրենք գնալու են խորհրդարանական իմպիչմենտի ճանապարհով, այսինքն՝ խորհրդարանի մեկ երրորդը (36) պետք է վարչապետին անվստահություն հայտնի և նոր վարչապետի թեկնածու ներկայացնելու նախագիծ ներկայացնի ԱԺ-ին։
Բնական է, որ նախագիծը պիտի ներկայացնեն Քոչարյանի ու Սարգսյանի խմբակցությունները համատեղ ու ևս մի պատգամավոր պիտի միանա նրանց։
Արդեն քանի օր է, ինչ Քոչարյանի ու Սարգսյանի թիմերը իրար «փոր են թափում» և չեն կարողանում կոնսենսուսի գալ, թե ո՞ւմ պիտի առաջադրել, թե ո՞վ պիտի դառնա Քոչարյան-Սարգսյան սիմիոզի մարմնավորումը, թե ո՞վ պիտի հավասարաչափ ձեռնտու լինի երկուսին էլ, ո՞վ պիտի սպասարկի երկու կլանների բիզնես շահերը։
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում բեմահարթակից Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ վաղը Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու։ Վաղը հանրահավաք չի լինելու: Հանրահավաք կլինի կիրակի՝ 18:30-ին:






Բաց մի թողեք
Ալիևի ամանորյա ուղերձի մտահոգիչ հատվածների մասին
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև՝ առանց Եվրամիության անմիջական մասնակցության
Ալիևի կողմից «հօգուտ Փաշինյանի» Հայաստանում մթնոլորտ ձևավորելու մասին