Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր հայտարարել է, թե իր երկրի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է, և որ իրենք կենտրոնացած են «խաղաղության և զարգացման վրա»։
«Լուրեր են պտտվում, որ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի տարածքին։ Նման բան չկա։ Մեզ համար պատերազմն ավարտված է, օկուպացիան՝ ավարտված։ Մենք կենտրոնանում ենք խաղաղության և մեր պետության զարգացման վրա»,- ասել է թշնամի երկրի նախագահի օգնականն Անթալիայի դիվանագիտական համաժողովում Հարավային Կովկասի վերաբերյալ քննարկման ժամանակ։

Բաց մի թողեք
Ալիևը Թրամփին անվանել է «իսկական խաղաղության մարդ», Պուտինին՝ «պատերազմի»
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է
Սուտ TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի