22/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Երբ կլինեն Ուկրաինայի հարցով հաջորդ բանակցությունները

Առաջիկա երեք շաբաթների ընթացքում կարող են տեղի ունենալ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը, որը կարող է բերել ՌԴ եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիթքոֆը։

Նա ասել է, որ ինքն ու նախագահ Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները հույս ունեն, որ կողմերին ներկայացրած իրենց վերջին առաջարկները կբերեն նոր բանակցային ռաունդի՝ առաջիկա երեք շաբաթների ընթացքում եւ նույնիսկ հնարավոր է, որ կայանա նախագահներ Պուտինի եւ Զելենսկու մասնակցությամբ գագաթնաժողով։

Ինչ որ պահի, ըստ ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցչի դա կարող է վերածվել եռակողմ գագաթնաժողովի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ նաեւ։ Թրամփը կմասնակցի նման գագաթնաժողովի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ կկարողանա այդպիսով վերջ դնել պատերազմին՝ լավագույն արդյունքներով, նկատել է Վիթքոֆը, ըստ Fox News-ի հաղորդման։