«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հիմնադրման օրվանից (2018թ․) երբևէ չի գործել Կառավարության շենքում։
Հիմնադրամը 2020 թվականի սկզբից իր գործունեությունն իրականացնում է Տերյան 1/1 հասցեում, իսկ մինչ այդ գործել է տարբեր հասցեներում վարձակալվող տարածքներում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը՝ հերքելով սխալ տեղեկատվությունը։
«Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, ապա նա իրեն Կառավարությունում տրամադրված աշխատասենյակը հանձնել է 2026 թվականի փետրվարի 25-ին։
Խնդրում ենք Oragir News-ին զերծ մնալ անհիմն ենթադրություններից և առաջնորդվել բացառապես ճշգրիտ ու ստուգված տեղեկատվությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Ըստ նոր սոցհարցման՝ ովքեր կլինեն ԱԺ-ում
Հրատապ լուր։ Աթենքի կենտրոնում մի քանի կրակոցներից հետո հրաձիգը փախուստի մեջ է
Ես այսպիսի կզած նկար չունեմ Սերժ Սարգսյանի հետ, հպարտ եմ իմ կենսագրության համար. Արման Թաթոյանը Պետրոս Ղազարյանին