Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 12։50-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 35-ամյա Սուրեն Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 31-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։


Բաց մի թողեք
«Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ ներկայացրեց իր 199 հոգանոց նախընտրական ցուցակը
Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը
«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի». Ալիև