Եվրոպական միությունը 25 միլիարդ եվրոյի վնաս է կրել էներգակիրների գների աճի հետևանքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին։
Այս մասին Կիպրոսում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա ԵՄ լուրջ տնտեսական կորուստները կապել է մերձավորարևելյան հակամարտության ազդեցության հետ՝ առանցքային առևտրային երթուղիների և տարածաշրջան էներգիայի մատակարարումների վրա։
«Հակամարտության մեկնարկից ի վեր անցած 54 օրվա ընթացքում ածխաջրածինների ձեռքբերման մեր ծախսերն աճել են 25 միլիարդ եվրոյով, ընդ որում՝ մենք չենք գնել ոչ մի մոլեկուլ ավելի, քան նախկինում։ Հետևաբար, մենք պետք է արագացնենք էներգիայի այլընտրանքային աղբյուրների ներդրումը»,- նշել է նա։

Բաց մի թողեք
Սառը հաշվարկ, թե՞ օդից քաղված։ Ինչպե՞ս է ԵՄ-ն որոշում խոշոր տեխնոլոգիական ընկերությունների դեմ այդ խոշոր տուգանքները
Ֆրանսիան և Գերմանիան ձգտում են մեծ գործարք կնքել մեքենաների և «Արտադրված է Եվրոպայում» մակնիշի ավտոմեքենաների վերաբերյալ
Ֆրանսիացի քաղաքական գործիչները չեն կարողանում կշտանալ «Դե Գոլ»-ից