Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն իրացրել են ապրիլի 22-ին։
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, ժամը 10:45-ին Ստեփանավանի բնակիչ 46-ամյա տղամարդը հայտնաբերվել է Երևանի Մարգարյան փողոցում և տեղափոխվել մարզային վարչություն։ 2024 թվականի սեպտեմբերից նա հետախուզվում էր խոշոր չափերով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Բաց մի թողեք
Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել է
Աշխատանքից ազատվելուց 8 ամիս հետո պարգեւատրել են
Գիշերը հրկիզել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը. Լուսանկար