Վրաց Ուղղափառ եկեղեցում ավարտվել է Սրբազան Սինոդի ժողովը։
Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքում ընտրվել են Վրացական Պատրիարքական Աթոռի երեք հիմնական թեկնածուները՝ Սենաքսայի եւ Չխորոցուկիի միտրոպոլիտ Շիո Մուգիրին, Մրովելի-Ուրբինսկի միտրոպոլիտ Հոբ Ակիաշվիլին եւ Փոթիի եւ Խոբսկի միտրոպոլիտ գրիգոլ Բերբիչաշվիլին։
Համաձայն քվեարկության արդյունքների, միտրոպոլիտ Շիոն, ով նաեւ Պատրիարքական Աթոռի Տեղապահն է, ստացել է 20 ձայն, մյուս երկու թեկնածուները՝ յոթական ձայն։ Եկեղեցական ընդլայնված ժողովում այս երեք թեկնածուներից ընտրվելու է ապագա պատրիարքը։
Քվերակությունը լինելու է գաղտնի։ Ընդլայնված կազմով Եկեղեցական ժողովին մասնակցում են բոլոր բարձրաստիճան եկեղեցականները։ Նոր պատրիարք ընտրված կլինի այն թեկնածուն, ով կստանա ձայների կեսից ավելին։
Այդ ժողովը կկայանա մայիսի 17-ին։


Բաց մի թողեք
Թրամփը սպառնում է Մակրոնին ֆրանսիական գինիների վրա 100% մաքսատուրքերով
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր խաղալ ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի հաջորդ փուլում․ Կայա Կալլաս
ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ «Կիևի ուղղափառ համալիրին հարվածելու համար»