Ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում մեղվափեթակներ տեղափոխող «Գազել» մակնիշի բեռանատարի թափքից ընթացքի ժամանակ փեթակներից մեկի կափարիչը ընկել է ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի հետևանքով բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Ս․-ի վարած «Kia Optima» մակնիշի և 31-ամյա Նվեր Ա․-ի վարած «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Նվեր Ա․-ն տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ-ն. Փաշինյանի գալուց առաջ «ախրանիկները» զննում են ԱԺ դահլիճը․ Տեսանյութ
Փամբակ գետում փնտրում են երեկվանից կորած 7 և 13-ամյա քույրերին. Տեսանյութ
Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում. 2 ժամ է՝ փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները քաղաքացիների հետ Վանաձոր քաղաքում որոնում են Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերին. Լուսանկարներ