ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նախորդ ընտրություններին, ըստ որոշ տեղեկությունների, ակտիվ աշխատանքներ է տարել Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագրի» օգտին, մեզ հասած լուրերով, այս ընտրություններից առաջ ավելի զգուշավոր է դարձել։
«Հրապարակ» թերթը գրել է․ Մտերիմների մոտ նա անկեղծացել է, որ չի ուզում անցավ գլուխը ցավի տակ դնել, հիմա բոլորովին ուրիշ իրավիճակ է, եւ իշխանության օգտին աշխատելն իրեն կարող է չներվել։
Բանն այն է, որ այս ընտրություններին ոչ միայն իր խնամի Գագիկ Ծառուկյանն է մասնակցում, այլեւ բարերար Սամվել Կարապետյանը, եւ Աբրահամյանը ռեալ է գնահատում նրանց շանսերը ու չի ցանկանում ընտրություններից հետո «բազարների» մեջ հայտնվել։
Դրան գումարվում է նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանն օգտվել է նրա ծառայություններից, բայց նրա նկատմամբ հետապնդումներն այս ամբողջ ընթացքում շարունակվել են՝ իր եւ եղբոր ընտանիքներին պատկանող գույքի բռնագրավման եւ քրեական մի շարք գործերով։

Բաց մի թողեք
Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները
«Մի քանի տարի առաջ կլոր սեղանի ութերորդ տեղը հատկացվում էր ՌԴ նախագահին, այսօր այնտեղ Վլադիմիր Զելենսկին է»
Փաշինյանի թիրախում հայտնված դատավորը բազմաթիվ իշխանահաճո որոշումներ է կայացրել․ Լուսանկար