02/05/2026

EU – Armenia

«Դու բանտում փտելու ես, անբարոյական ես»․ Գեղամ Նազարյանը վիրավորեց և սպառնաց լրագրողին

«Էս ո՞վ ա, սրան հավաքեք ստեղից»,- Կիրանցում արձագանքելով լրագրողի՝ «ձեր որդու շիրմաքարը վաճառքի եք հանել» դիտարկմանը, ասաց պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ձեզ պիտի հավաքեն ստեղից»,- արձագանքեց լրագրողը։ «Դու բանտում փտելու ես, դու անբարոյական ես»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք՝ Կիրանցում եկեղեցու օծման արարողություն է սպասվում, այստեղ է նաև Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն այսօր կայցելի Տավուշի մարզի Կիրանց համայնք, որտեղ երկու տարի առաջ սահմանազատման անվան տակ համայնքից տարածքներ հանձնեցին թշնամուն՝ գյուղի կամուրջը, մարդկանց հողատարածքներ, տներ եւ այլ շինություններ եւ կառուցվեց սահմանային պստը, որը իշխանականները խաղաղության պատ են կոչում:

Կիրանցի եկեղեցին է այսօր օծվելու, ինչն էլ Փաշինյանի այցի առիթն է, վաղ առավոտից գյուղում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացվում ոստիկանության եւ ՊՊԾ տասնյակ աշխատակիցների կողմից։

«Դու բանտում փտելու ես, անբարոյական ես»․ Գեղամ Նազարյանը վիրավորեց և սպառնաց լրագրողին