Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կներկայացնի Թուրքիան մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում։
APA-ի փոխանցմամբ՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրով հանդիպումը կքննարկի ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդումը, կապերի զարգացումը և տնտեսական և էներգետիկ անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ այցի ընթացքում կքննարկվեն նաև տարածաշրջանային զարգացումները և գլոբալ հարցերը։
Ջևդեթ Յըլմազի այցը կլինի Թուրքիայից Հայաստան կատարված առաջին նման բարձր մակարդակի այցը։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մայիսի 3-ին Երևան է ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին հայտնի է դառնում չեխական լրատվամիջոցների հրապարակումներից։
Մասնավորապես, iDnes.cz-ը հայտնել է, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը նախատեսում է պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, ինչպես նաև բանակցություններ վարել այլ եվրոպացի առաջնորդների հետ։
Պրահան նաև հայտնել է, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ Զելենսկու հանդիպումն արդեն նշանակված է:
ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում է Երևանում, ներառյալ Ուկրաինայի նախագահին։


Բաց մի թողեք
Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը ՀՀ-Ադրբեջան պետական սահմանից 30-40 մետր հեռավորության վրա
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է կողմերի հարաբերություններում. ԵՄ հայտարարություն
Մեր երկրում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է եւ դա շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես. Փաշինյան