03/05/2026

EU – Armenia

ԴՕԿ և Ալյանս կուսակցությունների ընտրական ցուցակների առաջին համար Վարդան Ղուկասյանի և Տիգրան Ուրիխանյանի գրանցումները մերժվել է

«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է։

Կուսակցության նախագահը փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել և ՀՀ-ում է բնակվել։

Կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ վերջինս ԱՄՆ-ում վարչական կալանքի տակ է գտնվում, փաստաթուղթը չէր կարող վերցնել։

Նա առաջարկել է հարցը հանել քվեարկությունից՝ մինչև իրավիճակի հանգուցալուծումը։ Առաջարկը չի ընդունվել ու գրանցումը մերժվել է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու։

Նա փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել և ՀՀ-ում է բնակվել։

Ուրիխանյանին ժամանակ է տրվել բացակայող փաստաթուղթը ներկայացնելու համար, սակայն այն չի ներկայացվել։

Ուրիխանյանը նախկինում զբաղեցրել է ԱԺ պատգամավորի պաշտոնը, 2017-ին ընտրվել է «Ծառուկյան» դաշինքի, 2018-ին՝ ԲՀԿ ցուցակով։

2020թ. փետրվարի 2-ին դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և հանդես է եկել որպես անկախ պատգամավոր։